Կառավարության հերթական նիստը կկայանա օգոստոսի 31-ին
Կառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 11:00-ին: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ Հայաստանի կառավարության հերթական նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին: