1191 դիտում
12:53 26-08-2015
Մեզ հաջողվել է կյանքի կոչել կրթության ոլորտի գերակայությունները. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մարզային փուլն ամփոփել է ՀՀ Կոտայքի մարզում, ուր հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման սկզբում Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը նշել է, որ մարզպետարանում մանրամասն վերլուծության են ենթարկվել նախորդ ուսումնական տարվա արդյունքները և նախանշվել ապագային միտված նոր ծրագրեր: Նրա խոսքով՝ մարզի կրթության ոլորտի պատասխանատուները պետք է կարողանան ապահովել դպրոցների կայուն աշխատանքը և աշակերտներին որակյալ գիտելիքների տրամադրումը:
Այնուհետև Կոտայքի մարզի կրթության բնագավառում 2014-2015 ուսումնական տարում իրականացված աշխատանքների և 2015-2016 ուսումնական տարվա ծրագրերի մասին զեկույց է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովհաննես Կոստանյանը: Նրա խոսքով՝ հաշվետու տարում մարզի բոլոր 105 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ընդհանուր թիվը կազմել է 33703, ուսուցիչներինը՝ 3107, դասարաններինը՝ 1637: Նրա խոսքով՝ նոր ուսումանական տարվան ընդառաջ ձևավորվող առաջին դասարաններ նախնական տվյալներով կհաճախեն ավելի քան 3900 աշակերտներ: Իր ելույթում վարչության պետն անդրադարձել է գյուղական դպրոցների խնդրին, տեսչական ստուգումների, աուդիտի և ընթացիկ վերահսկողության արդյունքներին, ինչպես նաև դպրոցի տնօրենների ընտրության, ներքին գնահատման համակարգի, ուսուցիչների մասնագիտական որակավորման շարունակական կատարելագործման, դպրոցների հիմնանորոգման և այլ հիմնախնդիրների:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կոտայքի մարզի մանկավարժներին է ներկայացրել պետական կրթական քաղաքականության գերակայությունները և գալիք ուսումնական տարվա հիմնական նախաձեռնությունները: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է պարտադիր 12-ամյա կրթության և համընդհանուր ներառականության անցման, ուսումնական ծրագրերի և դասագրքերի վերանայման, դպրոցներին նոր աշակերտական կահույքով և համակարգչային տեխնիկայով ապահովման խնդիրներին: Արմեն Աշոտյանն ընդգծել է բարեփոխումների հարցում մարզպետարանների հետ համատեղ միասնական կրթական քաղաքականության իրականացման կարևորությունը: Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դասագրքերի փորձաքննության, ուսուցիչների թափուր տեղերի հարցաշարերում մեթոդամանկավարժական և մասնագիտական հարցերի ներառման, ուսուցիչների վերապատրաստման, դպրոցներում երրորդ օտար լեզվի, ուսուցիչների՝ սոցապահովության փաթեթում ներգրավվածության, հարցաշարերի վերանայման և այլ խնդիրների:
Լրագողների հետ զրույցում ամփոփելով ՀՀ երեք մարզեր կատարած այցերը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ գալիք ուսումնական տարվա նախաշեմին, երբ ամփոփվում է նախորդ ուստարին, պետք է արձանագրել, որ այն հաջողված է. "Բոլոր առկա խնդիրներով հանդերձ՝ մեզ հաջողվել է կյանքի կոչել կրթության ոլորտի գերակայությունները, իրականացնել բոլոր ծրագրերը, որոնց մասին խոսել ենք անցյալ տարի: Գալիք ուսումնական տարվա նախաշեմին պետք է արձանագրել, որ որոշ հին խնդիրներ պահպանվել են, բայց կան նոր նախաձեռնություններ: Այն երեք մարզերը, որոնք ես այցելել եմ, հիմնականում պատրաստ են ընդունել աշակերտներին, դասագրքերը ժամանակին կտրամադրվեն, ավագ դպրոցներին և խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին կտրվեն նոր աշակերտական գույք և համակարգչային տեխնիկա:
Այս երեք մարզերում էլ կա նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիր, ուստի նախարարությունը կօգնի այդ մարզերում հիմնել նախակրթարաններ, որտեղ ավելի մեծ թվով երեխաներ կարող են կրթություն ստանալ: Այսինքն, մեր բոլոր նախաձեռնությունները միտված են դեպի երեխան, որի պայծառ ապագայի համար պետք է տալ որակյալ կրթություն: Ըստ այդմ՝ բոլոր կրթական նախաձեռնությունների տակ ընկած է և՛ մեր կողմից խնդիրների գիտակցումը, և լավագույն միջազգային փորձը, որը ցանկանում ենք տեղայնացնել, ազգայնացնել",- շեշտել է նախարարը: Նշենք, որ հանրապետության մյուս մարզերում ևս ընթանում են օգոստոսյան խորհրդակցություններ, որոնք անցկացնում են կրթության ոլորտի մյուս պատասխանատուները:
Նմանատիպ նյութեր
2229 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
4286 դիտում
17:26 04-11-2016
Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի պայմանավորվածությունը. Նալբանդյան
4288 դիտում
21:09 02-02-2017
«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է կյանքի կոչել ազգային նշանակություն ունեցող նոր կրթական ծրագրեր
Այս բաժնից
640 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
571 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ