6400 դիտում
23:25 01-03-2017
Պետերբուրգում Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած արկ է պայթել. լուրջ վնասվածք է ստացել «Բոլգարկա»-ով այն սղոցող տղամարդը
ՌԴ Սանկտ Պետերբուրգում Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած արկ է պայթել: Այս մասին հայտնում է ren.tv-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ արկը պայթել է այսօր՝ մարտի 1-ին, Պետերբուրգի Րյաբովսկի խճուղու շենքերի մոտ գտնվող ավտոտնակների հարևանությամբ:
Ձեռքերի լուրջ վնասվածք է ստացել տեղի բնակիչը, ով փորձել է «Болгарка»-ով սղոցել արկը, ինչի հետևաքով այն պայթել է:
Միջադեպի հետևանքով տղամարդը զրկվել է 2 ձեռքերի դաստակներից:
Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայութունների ներկայացուցիչները:
Նմանատիպ նյութեր
3441 դիտում
23:59 10-08-2015
Մերձմոսկվայում անչափահասները պայթել են Հայրենական Մեծ պատերազմի ժամանակաշրջանի ականի վրա
Այս բաժնից
775 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1117 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1621 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում