211652_close_icon

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը պաշտոնապես նշանակվել է նոյեմբերի 1-ը

views-count1950 դիտում article-date 18:46 25-08-2015
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կունենան նոյեմբերի մեկին, հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական կոմիտեի ղեկավարը: Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ժամանակավոր կառավարություն ձևավորելու մանդատ է շնորհել: Կոալիցիոն կառավարություն ձևավորելու Դավութօղլուի փորձերն անարդյունք են ավարտվել: Դրա համար վերջնաժամկետ էր տրվել մինչև օգոստոսի 23-ը: Էրդողանը հայտարարել էր, որ ընտրությունները կարող է անցկացվեն նոյեմբերի 1-ին:

Նմանատիպ նյութեր