«Պարոն արդյունավետություն». Բունդեսլիգայի պաշտոնական կայքը՝ Մխիթարյանի մասին
Բունդեսլիգայի պաշտոնական [url=http://www.bundesliga.de/de/liga/news/aus-sorgen-werden-goldkinder-nachbericht-fc-ingolstadt-borussia-dortmund-blmd2.jsp]կայքը[/url] անդրադարձել է նոր մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» հաջող մեկնարկին և առանձնահատուկ նշել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Հենրիխ Մխիթարյանը նորովի փայլող ֆուտբոլիստի օրինակ է: Տուխելի ղեկավարությամբ 6-րդ պաշտոնական խաղում նա նորից լավագույններից մեկն էր և գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Մխիթարյանին լիիրավ կարել է անվանել «պարոն արդյունավետություն»: Գերմանիայի Բունդեսլիգայի և Գավաթի, Եվրոպայի Լիգայի 6 հանդիպումներում նա դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ», նշել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: