Տուխելը վերալիցքավորեց Մխիթարյանին. «Футбол» շաբաթաթերթ
Ռուսական «Футбол» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» հրաշալի մեկնարկին նոր մրցաշրջանում, առանձին նշել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դերը:
«Տրանսֆերային շուկայում «Բորուսիան» չէր կարող շռայլություն թույլ տալ և Տուխելից սպասում էին, որ նա նոր լիցք կհաղորդի հին ֆուտբոլիստներին:
Առաջին արդյունքը. հիմնական կազմում նորովի փայլեց տաղանդավոր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մի քանի տարի առաջ նա «Շախտյորի» բրազիլական ապարանջանի ադամանդն էր, ինչը «Բորուսիա» տեղափոխվելիս գնահատվեց 26 մլն եվրո:
Տուխելը մարեց նրա ճամպրուկային տրամադրությունները և վերալիցքավորեց: Նոր մրցաշրջանում «Բորուսիայի» 13 գոլերից 9-ը խփվել են Մխիթարյանի մասնակցությամբ:
Տուխելը Մխիթարյանին դուրս բերեց անհարմար գոտուց և տեղափոխեց ձախ եզր: Մարկո Ռոյսը էլեկտրականացնում է աջ եզրը, իսկ Օբամեյանգը հարձակման գծում է թագավորում:
Այս եռյակը գերազանց է համագործակցում և կանխորոշում թիմի հմայքը: Մանր փոխանցումներ, գնդակին տիրել՝ հանուն տիրելու, նման բաներ «Բորուսիան» իրեն թույլ չի տալու», նշել է ռուսական պարբերականը՝ ակնարկելով Խոսեպ Գվարդիոլայի մարզչական ոճը: