211652_close_icon
views-count25000 դիտում article-date 10:57 23-08-2015

Որդուս վրա պայթուցիկ սարք է նետել նրա հորեղբայրը. պայթյունից մահացած երիտասարդի մոր բացահայտումները. News.am

Բաղրամյան պողոտայում հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը պայթյունի հետևանքով մահացած 21-ամյա Գոռ Թումոյանի մայրը համոզված է, որ որդուն սպանել են վերջինիս հորեղբայրն ու հորեղբոր որդին: [url=http://news.am/arm/news/282648.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում միակ որդուն կորցրած Նարինե Գրիգորյանը պատմել է, որ իր ամուսնու եղբայրն ու եղբորորդին դեպքի օրն իր որդու ուղղությամբ պայթուցիկ սարք են նետել: «Դեպքից մի քանի օր առաջ՝ հունիսի 13-ին, որդուս գումար էր հարկավոր, որոշել էր նոր գործ սկսել: Դիմեց միջնեկ հորեղբորը, վերջինս մերժեց: Ես էլ զանգեցի մեծ տագրոջս կնոջը, խնդրեցի մեր տատիկից մնացած կտակի մի մասը տալ որդուս, մինչեւ երկուշաբթի ես բանկից փող հանեմ, վերադարձնեմ: Հրաժարվեց տալ: Դրանից հետո արդեն երկուշաբթի մեծ տագրս զանգում է ինձ, հեռախոսը վերցնում եմ, սկսում է ինձ հայհոյել»,- դեպքից առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմեց տիկին Նարինեն: Նրա խոսքով՝ հենց այդ պահին ներս է մտել Գոռը, լսել, թե ինչպես է հորեղբայրը հայհոյում իրեն, վիճել է նրա հետ, ապա տնից հեռացել: Գոռին ծնողները մի քանի ժամ չեն տեսել, իմացել են միայն, որ նա ընկերուհու տանն է. «Գիշերը 1-ի կողմերը Գոռիս ընկերը զանգեց, թե տղայիս տարել են հիվանդանոց: Երբ հասանք, արդեն մահացել էր որդիս»: Մանրամասներն` [url=http://news.am/arm/news/282648.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր