ՖԻՖԱ-ն մերժել է Բլատերի հարցաքննելու ամերիկյան դիմումը
ՖԻՖԱ-ն մերժել է ամերիկացի սենատոր Ջերի Մորանի հարցապնդումը, որպեսզի կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերը հարցաքննվի կոռուպցիոն սկանդալի գործով:
Այս մասին հայտնել է սենատորի մամլո քարտուղար Գարեթ Տերները:
«Սենատոր Մորանի աշխատակազմը դիմել էր ՖԻՖԱ-ին, որպեսզի քննարկի պարոն Բլատերի հարցաքննելու հնարավորության հարցը, սակայն մերժում է ստացել», հայտարարել է Տերները:.
Նշենք, որ ձերբակալման վտանգից ելնելով, 79-ամյա Բլատերը ժամանակավորապես դադարեցրել է իր միջազգային ուղևորությունները, մինչև ՖԻՖԱ-ի շուրջ իրավիճակը լուծում չստանա:
Մասնավորապես, Բլատերը չմեկնեց Կանադայում տեղի ունեցած կանանց աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը: