Տարեց տղամարդուն ապտակած ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են
Նախօրեին Երևանի Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկին [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/22/62457/]ապտակած [/url]ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: