211652_close_icon

Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. օգոստոսի 21-ին «Կանեփ-կակաչ 2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

views-count1311 դիտում article-date 17:49 22-08-2015
«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 21-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3026 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 2 կգ կշռով կանեփի 6 բույս: Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 31,8 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 180 գրամ կանեփի թաց զանգված, 10 հատ հոգեմետ դեղահաբ: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 1 նռնակ և տարբեր տրամաչափի 200 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ[/i]

Նմանատիպ նյութեր