Թուրքիայում զինված հարձակում են գործել իշխող կուսակցության գրասենյակի վրա. տեսանյութ
Անհայտ անձինք երեկ երեկոյան զինված հարձակում են գործել Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության Դիարբեքիրի գրասենյակի վրա՝ ռումբ նետելով գրասենյակի շենքի վրա, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է Dogan Haber-ը:
1 ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանությունը որոնում է հարձակումը գործած անձանց: