Ստամբուլում ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա զինված հարձակում են գործել. կա զոհ
                        Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության՝ Ստամբուլի ընտրական շտաբի վրա անհայտ անձինք զինված հարձակում են գործել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն հարձակման հետևանքով կուսակցության 1 անդամ սպանվել է, ևս 4-ը վիրավորվել են: Ստամբուլի ոստիկանությունը փնտրում է հարձակումն իրականացրածներին:  Հարուցվել է քրեական գործ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

