1321 դիտում
11:30 22-08-2015
Քննարկվեցին արտաքին ծառայության գործունեության վերաբերյալ հարցեր. տեսանյութ
Օգոստոսի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանն արտաքին ծառայության գործունեության վերաբերյալ խորհրդակցություն անցկացրեց:
Ծառայության ընթացքում նկատված թերությունները շտկելու ուղղությամբ ցուցումներ տրվեցին համապատասխան ստորաբաժանումների պետերին` պահանջելով բարձրացնել արտաքին ծառայության որակը, մասնավորպես, ուշադրություն դարձնել ոստիկան-քաղաքացի հարաբերությանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը շեշտեց նաև, որ հարկավոր է հատկապես ուշադիր լինել, թե զանգվածային միջոցառումների, հանրահավաքների ժամանակ ինչպես են ոստիկանները շփվում քաղաքացիների, լրագրողների հետ:
Քննարկվեցին նաև առանձին դեպքեր, թե երբ և ինչու է իր ծառայության մեջ այս կամ այն ոստիկանը թերացել:
Խորհրդակցության վերջում օրվա միջոցառումների պլանի համաձայն արտաքին ծառայության պետերին տրվեցին հանձնարարականներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1616 դիտում
17:39 06-02-2016
ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվեցին «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների դասընթացի կազմակերպչական հարցեր
3783 դիտում
16:59 08-07-2016
Արա Աբրահամյանը դստեր հետ այցելեց Սփյուռքի նախարարություն. քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր
Այս բաժնից
949 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
814 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ