Ժոզե Մոուրինյո. Ռունիի ավագ լինելը նրան արտոնություններ չի տալիս
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի աշխատանքի մասին:
«Ավագի թևկապը Ռունիին ոչ մի առավելություն չի տալիս: Ուեյնը թիմի ավագն է, մյուս ֆուտբոլիստները հավասարություն են վերցնում դեպի նա: Խաղացողները հավատում են նրան, ես` նույնպես:
Սակայն ֆուտբոլում բոլորը նույնն են: Եթե Ռունին պահեստայինների նստարանին հայտնվի, նշանակում է, որ նա այնտեղ է հայտնվել: Կամ էլ տանը կմնա:
Ես Ռունիի հետ ոչ մի խնդիր չունեմ: Ամեն ինչ հիանալի է: Ուեյնը ավագն է, սակայն դա նրան որևէ արտոնություն չի տալիս», ասել է Մոուրինյոն: