211652_close_icon
views-count1486 դիտում article-date 17:59 21-08-2015

Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ստացված նյութերի լրացուցիչ նախապատրաստմամբ պարզվել է, որ առկա են հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և այդպիսով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու՝ ենթադրաբար կատարված հանցագործությունների հատկանիշներ: Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր