211652_close_icon
views-count1354 դիտում article-date 16:32 21-08-2015

Բնապահպանության նախարարությունը "Հայկական ժամանակ"-ից պահանջում է հերքել իր մի շարք աշխատակիցների գաղտնալսումների մասին տեղեկատվությունը

"Հայկական ժամանակ" օրաթերթն այսօր հրապարակել է [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/21/62338/]տեղեկատվություն [/url]«Բնապահպանական տեսչության մի շարք աշխատակիցների գաղտնալսումների արդյունքները» վերնագրով: Նյութում, սակայն, բացակայում են փաստեր և հիմնավորումներ: "...Շոշափվել են խիստ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ..." տեքստի և նախարարի լուսանկարի համադրությամբ լուրի հրապարակումը լրագրողական էթիկայի կանոնների, ինչպես նաև օրենսդրության լուրջ խախտում է և թյուրըմբռնում է առաջացնում ընթերցողի մոտ: ՀՀ բնապահպանության նախարարությունը պահանջում է համապատասխան լրատվամիջոցին հերքել հրապարակված անճշտությունը, նյութը կառուցել ճշգրտված տվյալների հիման վրա և զերծ մնալ սխալ անձնավորումներից և այն նախարար Արամայիս Գրիգորյանին վերագրելուց, այլապես Նախարարությունը ստիպված կլինի իր օրինական պահանջը պնդել օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով: [b]ՀՀ բնապահպանության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր