211652_close_icon

Օբաման Կոնգրեսին խոստացել է շարունակել տնտեսական ճնշումները Իրանի վրա. NYT

views-count1583 դիտում article-date 09:38 21-08-2015
ԱՄՆ Կոնգրեսին ուղարկված նամակում երկրի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է կոնգրեսականների կողմից Թեհրանի միջուկային գործարքը հավանության արժանացնելուց հետո էլ շարունակել տնտեսական ճնշումները Իրանի դեմ, գրում է New York Times թերթը: «Եթե Իրանը հակվի դեպի միջուկային զենքի ստեղծումը, ԱՄՆ-ի ունեցած բոլոր տարբերակները, ներառյալ՝ ռազմական, ուժի մեջ կմնան գործարքից հետո»,-ընդգծել է Օբաման: Նա նաև հաստատել է Իրանի կողմից «Հըզբոլլահ»-ին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ սահմանված պատժամիջոցները ուժի մեջ թողնելու մտադրությունը:

Նմանատիպ նյութեր