Առաջիկայում հնարավոր է Հայաստանում բացվի Պաղեստինի դեսպանատուն. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Առաջիկայում հնարավոր է Հայաստանում բացվի Պաղեստինի դեսպանատուն։ «Արեւելք» պարբերականին տված բացառիկ հարցազրույցում Մեծ Բրիտանիայում Պաղեստինի հայազգի դեսպան Մանուէլ Հասեսյանն ասել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից հատուկ հանձնարարություն է ստացել վերակազմակերպելու Պաղեստինի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները։
Նրա կատարած աշխատանքի արդյունքը պետք է լինի Երեւանում Պաղեստինի դեսպանատան բացումը»: