Սախալինում սադիստները «Ջիփով» 8 անգամ անցել են արջի վրայով. տեսանյութ
Ռուսաստանի Սախալինի շրջանում ոստիկանները փնտրում են սադիստներին, որոնք խոշտանգել են արջին և ծաղրուծանակը նկարահանել բջջային հեռախոսով:
Տեսանյութի խոսակցություններից հայտնի է դարձել, որ սադիստները՝ երկու տղամարդ և մի աղջիկ, 8 անգամ «Ջիփով» անցել են արջի վրայով, այնուհետև անիվով սեղմել գետնին:
Դրանից հետո սադիստները սկսել են արջին ծաղրուծանակի ենթարկել: Նրանցից մեկը առաջարկել անօգնական արջին բռնաբարել, թեկուզ՝ փայտով:
Սակայն արջին հաջողվել է դուրս պրծնել մեքենայի տակից: Նա ատամներով պատռել է մեքենայի անիվը, այնուհետև հարձակվել երկրորդ մեքենայի վրա, որտեղից նկարահանում էին տեղի ունեցածը: Սադիստները անմիջապես փախել են:
Այժմ շրջանի ամբողջ ոստիկանությունը փնտրում է միջադեպի մասնակիցներին: