211652_close_icon
views-count3737 դիտում article-date 18:36 05-08-2015

Մոսկվայում անհայտ սադիստները կտրել են ԱԻՆ աշխատակցի ձեռքերը. տեսանյութ

Մոսկվայի ամբողջ ոստիկանությունը փնտրում է վեց հոգու, որոնք աչքի են ընկել աննախադեպ դաժանությամբ: Հանցագործների զոհ է դարձել ՌԴ ԱԻՆ աշխատակից, 23-ամյա Եվգենի Նիկուլինը, որը հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ մաչետեներով զինված հանցագործները կտրել են նրա ձեռքերն ու ոտքը, վերջույթները նետել տարբեր տեղեր, իսկ արյունաքամ լինող երիտասարդին դեպքի վայրում ու հեռացել: ԱԻՆ աշխատակիցը Մոսկվա էր եկել ընկերոջ երդման արարողությանը մասնակցելու համար: Օգոստոսի 2-ի գիշերը իր և ընկերների վրա են հարձակվել կացիններով և մաչետեներով զինված հանցագործները: Չորս ընկերները հասցրել են փախչել, սակայն Եվգենի Նիկուլինը չի կարողացել հեռանալ, քանի որ վերջերս վիրահատությունից հետո ոտքի մեջ մետաղալարեր էին տեղադրել: Հանցագործները ցանկացել են գլխատել փրկարար աշխատող երիտասարդին, սակայն երբ նա պաշտպանվելու համար ձեռքը բարձրացրել է, հանցագործների մեկը մաչետեի մի հարվածով այն կտրել է: Սակայն գազանացած ավազակախումբը դրանով չի բավարարվել, և կտրել է դժբախտ տղայի ոտքը: Բժիշկներին հաջողվել է տղայի ոտքը կպցնել, իսկ ահա ձեռքերը հնարավոր չի եղել վերականգնել, քանի որ դրանք միայն առավոտյան են գտել: Նախնական վարկածով, երիտասարդների վրա հարձակված ավազակախումբը պարզապես շփոթել է թիրախը: Ավելի վաղ, դեպքի վայրից քիչ հեռու տեղի էր ունեցել ծեծկռտուք: Հանցագործները, ամենայն հավանականությամբ, մտածել են, որ Նիկուլինը և նրա ընկերներն են ժամեր առաջ իրենց ընկերոջ ծեծի ենթարկած անձինք եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր