Ուկրաինայում մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական կամպանիան
Ուկրաինայում մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական կամպանիան: Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է ուկրաինական ZN.UA լրատվականը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր 7-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշման մասին:
Ընտրություններն անցկացվում են «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա, ինչը նախատեսում է խառը համակարգով 450 պատգամավորի ընտրություն, որոնց կեսն ընտրվում է համամասնական, իսկ մյուս կեսը՝ մեծամասնական ընտրակարգով:
Ըստ օրենքի` ընտրությունները չեն անցկացվի ժամանակավորապես օկուպացված տարածքներ Ղրիմում ու Սևաստոպոլում: