2673 դիտում
08:32 20-08-2015
Ծառուկյանն ամեն ինչ անելու է, որ Կոտայքի մարզում հանրաքվեին «այո» ասեն. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինս ամեն կերպ աջակցելու է սահմանադրական հանրաքվեի անցկացմանը Կոտայքի մարզում։
Ըստ նույն տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն անձամբ, ինչպես նաև նրա փեսան՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, և Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանը առաջիկայում ողջ թափով լծվելու են այդ գործին։ Երեկ, երբ մեր թղթակիցը Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հարցրել է ճի՞շտ է, որ Ծառուկյանը պաշտպանելու է սահմանադրական փոփոխությունները և ամեն ինչ անելու է, որ Կոտայքի մարզում հանրաքվեին «այո» ասեն, նա պատասխանել է. «Այս պահին որևէ դիրքորոշում չեմ կարող փոխանցել, քանի որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ արտերկրում է, երբ վերադառնա, կփորձեմ ճշտել և կփոխանցեմ»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
9865 դիտում
17:11 02-03-2020
Գալիք հանրաքվեին «այո»-ի պարտությունը Փաշինյանին ամենաշատն է պետք
Այս բաժնից
1003 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»