Ռուսաստանում երկու տատիկներ պատվիրել են իրենց ընկերուհու սպանությունը
ՌԴ Ալթայի երկրամասում ձերբակալվել են երկու կանայք, որոնցից մեկը 72, իսկ մյուսը 81 տարեկան է: Քննության տվյալներով՝ նրանք պատվիրել են իրենց ծանոթի՝ 70-ամյա մի կնոջ սպանությունը: Տատիկները որոշել են դիմել տեղացիներից մեկին՝ սպանության համար առաջարկելով
10 հազար ռուբլի: Տղամարդն էլ տատիկների մտադրության մասին հայտնել է ոստիկանություն:
Ցուցմունք տալիս նրանցից մեկը խոստովանել է, որ «զոհը» պարզապես ազդել է իր նյարդերի վրա: