«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի Սուպերգավաթում «Ատլետիկի» հետ պատասխան [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/18/61999/]խաղում[/url]` (1:1) եզրային մրցավարին վիրավորելու համար որակազրկվեց 4 խաղով և բաց կթողնի Իսպանիայի առաջնության մեկնարկը:
Այս մասին հաղորդել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Պիկեն հանդիպման 56-րդ րոպեին [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/18/62015/]հեռացվել էր[/url] եզրային մրցավարին հայհոյելու համար, որ վերջինս «Ատլետիկի» մոտ չէր արձանագրել «խաղից դուրս» վիճակ: