211652_close_icon
views-count9163 դիտում article-date 19:58 05-12-2016

Ագուերոն որակազրկվեց 4 խաղով, Ֆերնանդինյոն` 3. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան խիստ պատիժ է սահմանել «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներ Սերխիո Ագուերոյի և Ֆերնանդինյոյի համար` ԱՊԼ-ի 14-րդ տուրում «Չելսիի» հետ խաղում գրանցված միջադեպի հետաքննության արդյունքում: Ագուերոն բաց կթողնի առաջիկա չորս հանդիպումները, իսկ Ֆերնանդինյոն` 3: Դա նշանակում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ թիմին չեն օգնի «Լեսթերի», «Ուոթֆորդի» և «Արսենալի» հետ խաղերում: Հիշեցնենք, որ հանդիպման վերջում Ագուերոն խիստ կոպիտ խաղաց «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի դեմ և երկու թիմերի խաղացողներ մասնակցությամբ բախում հրահրեց: Ֆերնանդինյոն այդ միջադեպի ժամանակ մի քանի անգամ հրեց լոնդոնցիների կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր