211652_close_icon
views-count1261 դիտում article-date 15:45 19-08-2015

«Երևանյան ամառը»՝ Արաբկիրում. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ մեկնարկած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը: Հերթական մեծ միջոցառումն այս անգամ Արաբկիր վարչական շրջանի Վ. Դավթյանի անվան զբոսայգում էր, ուր կազմակերպվել էր համերգային ծրագիր և շախմատային մրցաշար` արաբկիրցի մտավորականների մասնակցությամբ: Մարզամշակութային տոնախմբությանը մասնակցել են նաև հայտնի երգիչ-երգչուհիներ, ովքեր սիրված երգերի կատարումներով լրացրել են օրվա տոնական տրամադրությունը: Երեխաների ծնողները գոհունակությամբ նշել են, որ ամառային հանգիստը հենց վարչական շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող միջոցառումները երեխաների համար սպասված են և ուսուցողական կարևոր նշանակություն ունեն: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր