«ֆեներբախչե»-ն ցանկանում է ձեռք բերել Արազ Օզբիլիսին
Թուրքական «ֆեներբախչե»-ն ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակ»-ի երկու խաղացողների: Խոսքը գնում է պաշտպան Սերդար Տասկիի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասին, հայտնում է Championat.com-ը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Հեղինակավոր Transfermarkt կայքը 27-ամյա Տասկիի տրանսֆերը գնահատում է 8,5 մլն եվրո, իսկ 24-ամյա Օզբիլիսին` 7մլն եվրո: