«Սպարտակը» համաձայն է Օզբիլիզին վաճառել թուրքական «Բեշիքթաշին»
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը «Բեշիքթաշի» հետ անցկացրել է բանակցությունների առաջին փուլը՝ թուրքական ակումբ տեղափոխվելու շուրջ:
Թուրքական Fotomac տեղեկություններով, բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում՝ «Լոկոմոտիվի» հետ հանդիպումից (1:2) առաջ:
25-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է կազմել 3,5 մլն եվրո: «Սպարտակը» համաձայն է նման գումարի դիմաց Օզբիլիզին վաճառել: