3103 դիտում
14:23 19-08-2015
Հրշեջ-փրկարարը, ով տասնյակ կյանքեր է փրկել, այսօր ինքն օգնության կարիք ունի. տեսանյութ
1983 թվականին ծնված Արմեն Վարդանի Մելքոնյանը տառապում է խրոնիկ երիկամային անբավարարությամբ: Հիվանդությունն ի հայտ է եկել դեռ զինվորական ծառայության ընթացքում: Մրսել է և անտարբեր գտնվել իր անձի նկատմամբ: Ծառայությունն ավարտելուց հետո անցել է ծառայության Հրազդանի հրշեջ ծառայությունում, որտեղ էլ հիվանդությունն ավելի է խորացել: Նկատվել են գլխապտույտ, սրտխառնոց, ոտքերի այտուց, ճնշման կտրուկ և անկառավարելի բարձրացում:
2013թ․ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ախտորոշվում է Խրոնիկ երիկամային անբավարարություն, սիմպտոմատային զարկերակային հիպերտենզիա: Այժմ Արմենը շաբաթական երեք անգամ ստանում է ծրագրային հեմոդիալիզ՝ 4 ժամ տևողությամբ ԱՐԱԲԿԻՐ ԲԿ-ում: Բժշկական հանձնաժողովի որոշմամբ հրշեջ-փրկարարը ազատվում է աշխատանքից, և մարդն, ով մշտապես օգնություն է ցուցաբերել ուրիշներին, ինքն է հայտնվում անօգնական վիճակում: Ընտանիքն ապրելով սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում չի կարողանում Արմենին տեղափոխել արտերկիր։
Եթե կլինեն մարդիք, ովքեր կցանկանան օգնել Արմեն Վարդանի Մելքոնյանին, նրա անունով Հայաստան-ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ՝
[b]16025083660000 ՀՀ դրամ,
1602583660001 ԱՄՆ դոլար,
16025083660002 Եվրո,
16025083660003 ՌԴ ռուբլի,
SWIFT CODE: ARMJAM22։[/b]
Արմենի հեռախոսահամարներն են՝ [b]+37498 002 556, +37496 233 205։[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
28420 դիտում
15:50 17-02-2017
Հայ փրկարարները հավատարիմ են իրենց կոչմանը. նրանք բազմաթիվ կյանքեր են փրկել ու կշարունակեն փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
862 դիտում
20:37 14-01-2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային
895 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում