211652_close_icon
views-count3088 դիտում article-date 09:16 19-08-2015

Եղանակը Հայաստանում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` օգոստոսի 19-20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք: Հանրապետության տարածքում oգոստոսի 19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում` 3-5 աստիճանով, 21-23-ին կնվազի 4-5, արևելյան շրջաններում` 7-8 աստիճանով: Երևանում oգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր