Ամերիկացի վարսավիրը անվճար կտրում է երեխաների մազերը` մեկ պայմանով. ֆոտոշարք
ԱՄՆ Այովա նահանգի փոքրիկ քաղաքներից մեկի` Քորթնի Հոլմս անունով վարսավիրը, իր ավանդն էր ցանկանում ներդնել երեխաների դաստիարակության հարցում:
Հոլմսն առաջարկել էր անվճար կտրել բոլոր երեխաների մազերը` մեկ պայմանով` որ նրանք բարձրաձայն կարդան որևէ պատմություն կամ գրքից մի հատված:
Այդպիսով նա ցանկանում էր խրախուսել ընթերցանությունը երեխաների մոտ: Արդյունքն ապշեցնող էր. վարսավիրանոցի մոտ հավաքվել էր ընթերցասեր երեխաների մեծ բանակ, ովքեր անվճար մազերը կտրելու դիմաց պատրաստ էին բարձրաձայն կարդալ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը