211652_close_icon
views-count3043 դիտում article-date 20:11 18-08-2015

Կանադայում կկառուցեն աշխարհի ամենաբարձր շինությունը

Thoth Technology կանադական ընկերությունը կկառուցի 20 կիլոմետրանոց վերելակ, որի միջոցով կիրականացվի տիեզերական սարքերի թռիչքի մեկնարկը: Յուրօրինակ աշտարակը 20 անգամ բարձր կլինի աշխարհի ամենաբարձր շինությունից՝ Դուբայի «Բուրջ Խալիֆա» երկնաքերից: Մասնագետները պնդում են, որ աշտարակի բարձրության շնորհիվ տիեզերական սարքերի թռիչքների մակնարկային ծախսերը կկրճատվեն երեք անգամ: Սարքերը նաեւ կվերալիցքավորվեն աշտարակի վրա: Թե երբ կսկսվի «տիեզերական աշտարակի» շինարարությունը, դեռ պարզ չէ:

Նմանատիպ նյութեր