1215 դիտում
18:55 23-02-2014
Ակնալճի բուժամբուլատորիան հիմքից կկառուցեն. տեսանյութ
Կիսաքանդ պատեր, ճաքած առաստաղ, խարխուլ հատակ, կոտրված ապակիներով չփակվող պատուհաններ: Ակնալճի բուժամբուլատորիայի հիվանդների համար այս պատկերն արդեն սովորական է: 6-հոգանոց բուժանձնակազմը կարողանում է օգտագործել շենքի ընդամենը երկու փոքրիկ սենյակը: Շենքը էլ երբևէ չի նորոգվել, կամաց-կամաց ավերակի է վերածվում: Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն անիմաստ է համարում շենքի նորոգումը` ներդրումները մեծ պետք է լինեն, արդյունքը` անհայտ: Կես դար առաջ կառուցված բուժհաստատությունը երկու ջրատարների հարևանությամբ է, խոնավությունը քայքայում է շինությունը:
Նոր և ժամանակակից բուժհաստատություն ունենալու հեռանկարը սարերի հետևում չէ: Անցյալ տարի ՀՀ առողջապահության նախարարությունից մասնագետներ եկան Ակնալիճ, ուսումնասիրեցին իրավիճակը և որոշեցին` անհրաժեշտ է նոր շենք կառուցել: Բուժհաստատության կառուցման համար 55 մլն դրամ կառավարությունն է հատկացել, ևս 5 տոկոս ներդրում կլինի համայնքի կողմից: Այս տարի աշնանն արդեն նոր բուժամբուլատորիան կշահագործվի:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23050]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1330 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am
1117 դիտում
18:38 07-01-2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ
1504 դիտում
17:30 07-01-2025
Աղոթքի, արցունքների ու ռազմական երգերի ներքո․ Գյումրիում բանակ ճանապարհեցին նորակոչիկներին. aravot.am