211652_close_icon
views-count3047 դիտում article-date 11:37 18-08-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վրաստանում աշխատանքային այցելություններ է ունեցել. լուսանկարներ

Աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղնախարար Օթար Դանիլայի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զաուր Պուտկարաձեի ուղեկցությամբ այցելել է Աջարիայի ագրոսերվիս կենտրոն: Նախարարները շրջել են կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին, մատուցվող ծառայությունների շրջանակին: Բաթումի քաղաքում գտնվող այս գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը հիմնվել է ՄԱԿ-ի զարգացման գործակալության միջոցով` Եվրամիության ֆինանսավորմամբ: Կենտրոնի հիմնական առաքելությունը գյուղացիական տնտեսություններին բարձրորակ խորհրդատվական ծառայությունների մատուցումն է` նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու բարելավել աշխատանքների որակը: Բացի այդ, կենտրոնի նպատակակետում գյուղացիական կոոպերատիվների խթանման ծրագրեր են, ինչպես նաև մարքետինգային ծառայությունների մատուցումը: Նախարարին տեղեկացրել են, որը կենտրոնը զբաղվում է գիտական աշխատանքներով, այստեղ իրականացվում են տարբեր գիտափորձեր, մասնավորապես հատապտուղների նոր սորտերի փորձարկումներ: Այնուհետև երկու երկրների գյուղնախարարներն այցելել են կենտրոնի հարևանութամբ գտնվող ջերմոցային տնտեսություն, որտեղ ելակի մշակություն է իրականացվում, և խաղողի փորձնական այգի: Այցելության առաջին օրը նախարար Կարապետյանը ծանոթացել է նաև ձկնաբուծության ոլորտում վրացական փորձին: Նախարարը եղել է «Իխտիոսի» ձկնաբուծարանում, որտեղ արտադրությունն իրականացվում է փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգով: Իսկ նախօրեին նախարարը մայրաքաղաք Թբիլիսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Խաղողօրհնեքի արարողությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր