Պակիստանում օդային հարվածներով 50 զինյալ է ոչնչացվել
Պակիստանի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ Հյուսիսային Վազիրիստան նահանգում զինյալների դիրքերին հասցված օդային հարվածների արդյունքում սպանվել է նրանցից 50-ը: Պայթեցվել է զինամթերքի պահեստ:
Նախորդ տարվա հունիսից Պակիստանն Աֆղանստանի հետ սահմանին զանգվածային գործողություններ է իրականացնում՝ թալիբներին ոչնչացնելու ուղղությամբ: Արդեն սպանվել է մոտ 3000 զինյալ: