211652_close_icon
views-count1554 դիտում article-date 23:38 17-08-2015

Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (օգոստոսի 4-ից 14-ը)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 4-ից 14-ը ներառյալ, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 27347 կգ վայրի աճած կանեփի կանաչ և 17 կգ կակաչի զանգված: Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 760,13 գրամ «մարիխուանա», 4 մլ. «դեզոմորֆին», 0,958 գրամ «սփայս» տեսակի թմրամիջոց, 394 հատ «սուբուտեքս» տեսակի թմրահաբ: Տնամերձ 75 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 520,118 կգ /1012 հատ/ կանեփի բույս: Առգրավվել է 2 միավոր հրազեն, որից 1 հատ ինքնաշեն ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 4 փամփուշտ, գազային 1 ատրճանակ: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 12 միավոր հրազեն, որից` 3 հատ կարճեցված փողով որսորդական հրացան, ակոսավոր 1 հրացան, որսորդական ողորկափող 5 հրացան, 1 հատ սպորտային, 1 հատ օդաճնշիչ, 1 հատ գազային ատրճանակ, տարբեր տրամաչափի 454 փամփուշտ, 4 նռնակ, ինքնաձիգի 5 դատարկ պահունակ, փամփուշտի 1 շղթա: Միջոցառման ընթացքում հայտնաբերվել է նաև 9 հետախուզվող: [i]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/i]

Նմանատիպ նյութեր