Նեպալցի ուսանողը րոպեում 134 անգամ ոտքերով հարվածել է իր գլխին. տեսանյութ
Նեպալցի երիտասարդը ութ ամսվա տքնաջան մարզումների արդյունքում հասել է նրան, որ կարողացել է միաժամանակ երկու ոտքերով էլ հարվածել իր գլխին:
Դրանից հետո նա ցուցադրել է իր մարզումների արդյունքը՝ րոպեում 134 անգամ հարվածելով գլխին: Սա նոր ռեկորդ է, ինչը գրանցել են «Գինեսի» գրքի ներկայացուցիչները:
Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի Ջոել Լեյնդեքերին՝ րոպեում 124 «ինքնահարված»: