Ճապոնացի աստղագետները 7 հնագույն գալակտիկա են հայտնաբերել
Ճապոնացի գիտնականները բացահայտել են 7 հնագույն գալակտիկա, որոնք առաջացել են տիեզերական մեծ պայթյունից 700 միլիոն տարի հետո:
Գալակտիկաները գտնվում են Երկիր մոլորակից 13,1 միլիարդ լուսային տարվա հեռավորության վրա:
Հետազոտողների խոսքով, գալակտիկաները տեսնելու համար աստղադիտակի հատուկ ֆիլտր է մշակվել: Առաջիկայում եւս հնագույն գալակտիկաներ կհայտնաբերվեն,-ասում են նրանք: