Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերջին փորձը կանի
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վերջին հանդիպումը կանցկացնի խորհրդարան անցած 4 կուսակցություններից «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դովլևթ Բահչելիի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերաբերյալ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Բահչելին հայտարարել էր, որ պատրաստ է իր համաձայնությունը տալ, սակայն այն դեպքում, եթե նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընդունի իր կուսակցության մի քանի առաջարկներ: Հիմնական առաջարկն այն է, որ Էրդողանն ամբողջությամբ չմիջամտի երկրի քաղաքական հարցերին:
Եթե համաձայնություն ձեռք չբերվի, ապա Թուրքիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: