Կոալիցիոն կառավարություն ձևավորելու շանսերն ավելի են նվազում. Էրդողան
Օրեցօր նվազում են կոալիցիոն կառավարություն ձևավորելու շանսերը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նա չի բավառել Թուրքիայում խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանը հայտարարել էր, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը միակն է, որ առավել հակված է կոալիցիոն կառավարություն ձևավորելուն:
Խորհրդարական ընտրությունները Թուրքիայում անցկացվել էին հունիսի 7-ին: Խորհրդարան էին անցել 4 կուսակցություններ՝ «Արդարություն և զարգացում»-ը, քրդամետ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», «Ազգային շարժում» կուսակցությունը և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը: