211652_close_icon
views-count3089 դիտում article-date 09:29 17-08-2015

Եղանակը Հայաստանում

[b][i]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ [/i][/b] [b][i]Օգոստոսի 17-21-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք: [/i][/b] Հանրապետության տարածքում օգոստոսի 17-18-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-18-ին կնվազի 2-3, 19-20-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր