211652_close_icon
views-count1599 դիտում article-date 20:20 16-08-2015

Դամասկոսի շրջակայքում մարտերը վերսկսվել են

Սիրիական բանակը, ԻՊ-ն, «Ջեբաթ ան-Նուսրա» եւ «Ահրար աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումները վերսկսել են մարտերը Դամասկոսի մոտակայքում գտնվող Զաբադանի քաղաքում, ինչպես նաեւ՝ Իդլիբ նահանգում գտնվող շիիթական Քեֆրայա եւ Ֆուա քաղաքներում: Այդ կերպ զինյալները խախտել են 54-ժամյա հրադադարի ռեժիմը: Այն սահմանվել էր, որպեսզի շիիթները կարողանային ապաստանել Դամասկոսում: Ֆուայում զինյալների գնդակոծության ժամանակ սպանվել են մի կին եւ 11-ամյա երեխա, 12 մարդ վիրավորվել է: Ընդհանուր առմամբ, սպանվել է 10 մարդ:

Նմանատիպ նյութեր