Մարինկայում վերսկսվել են մարտերը
Դոնեցկի շրջանի Մարինկա քաղաքում երեկ վերսկսվել են մարտերը: Այս մասին հայտարարել են ուկրաինացի զինծառայողները:
«Կիև-1» գումարտակի համակարգողի տեղեկացմամբ, աշխարհազորը հարձակվել է Մարինկայի վրա: Տանկերից ու ականանետներից փոխհրաձգությունից հետո մերձամարտ է ընթացել:
Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները հերքում են այս տեղեկությունը` նշելով, որ Մարինկայում հանգիստ է: