Սլավյանսկում մարտերը վերսկսվել են
Սլավյանսկի արվարձանային շրջաններում վերսկսվել են աշխարհազորայինների և ուկարինական բանակի միջև ընթացող մարտերը։ Ինչպես հայտնում է RIA Novosti֊ն, Սլավյանսկի ուղղությամբ մի քանի հրանոթային հարվածներ են հասցվել։
Ականանետներից գնդակոծվել է Խարկով֊Ռոստով ճանապահից դեպի Կարմիր Լիման քաղաքի շրջադարձին գտնվող զինվորական շարասյունը։
Ավելի վաղ աշխարազորայինները հայտարարել էին Սլավյանսկի մոտ ուկրաինական բանակի և ազգային գվարդիայի հավաքի մասին։