Հաիթիում ավտովթարի հետեւանքով 18 մարդ է մահացել
Հաիթիի հյուսիսում բեռնատար ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 18 մարդ է մահացել, եւս 28-իը վիրավոր է: Ողբերգությունը տեղի է ունեցել Կապ-Աիթյեն քաղաքում:
Մարդկանց, ածուխ եւ շինանյութ տեղափոխող բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, երբ փորձել է խույս տալ մոտոցիկլետի հետ բախումից, եւ շրջվել է: