Բրազիլիայում ավտովթարի հետեւանքով 20 մարդ է մահացել
Բրազիլիայի ոստիկանությունը հայտնում է, որ Պիաուի նահանգում բենզին տեղափոխող ավտոմեքենայի եւ ավտոբուսի բախման հետեւանքով ազնվազն 20 մարդ է զոհվել:
Վթարը տեղի է ունեցել, երբ ավտոբուսը փորձել է շրջանցել ավտոմեքենան եւ բախվել է բենզին տեղափոխող մեքենային:
Բախման հետեւանքով երկու տրանսպորտային միջոցներում հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է հասնել 30-ի: