Պակիստանում ավտովթարի հետեւանքով 57 մարդ է մահացել
Պակիստանի Կարաչի քաղաքում ավտոբուսը բախվել է բենզին տեղափոխող տրանսպորտային միջոցին, ինչի հետեւանքով 57 ուղեւոր է մահացել:
Նախնական տեղեկություններով՝ բենզին տեղափոխող ավտոմեքենան գերազանցել է արագությունը: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Բախման հետեւանքով երկու տրանսպորտային միջոցներն այրվել են:
Վիճակագրության համաձայն՝ Պակիստանում տարեկան 9 հազար ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունենում, որոնց հետեւանքով զոհվում է մոտ 4,5 հազար մարդ: