211652_close_icon

ԻՊ-ից փախած իրաքցի հրամանատարներին կդատեն

views-count2065 դիտում article-date 14:13 16-08-2015
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ Ռամադիում «Իսլամական պետություն» խմբավորման հետ մարտերի ժամանակ առանց հրամանի դիրքերը լքած հրամանատարներին կդատեն ռազմական տրիբունալում: Վարչապետը նախորդ շաբաթ կառավարման համակարգի բարեփոխումներ է սկսել, որոնք հիմնականում ուղղված են տարբեր ենթակառուցվածքներում կոռուպցիայի բացառմանը: Հիշեցնենք՝ Անբար նահանգի կենտրոն Ռամադին մայիսին գրավել էին իսլամիստները: Վերջին տարում դա իրաքյան բանակի ամենամեծ պարտությունն էր:

Նմանատիպ նյութեր