Պորոշենկոյի նոր հրամանագրով՝ Յանուկովիչին կդատեն առանց նրա ներկայության
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոշորենկոն հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատել առանց նրա ներկայության:
Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, այս մասին Twitter-ի միջոցով հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:
«Նախագահը ստորագրել է օրենք, որը թույլ կտա դատական նիստ անցկացնել առանց Յանուկովիչի ներկայության»,-նշված է Ցեգոլկոյի գրառման մեջ: