Յանուկովիչին ու նրա թիմին կդատեն հեռակա կարգով
Ուկրաինայում ազգային անվտանգության հիմքերի դեմ հանցանքների համար ներդրվում է հեռակա քրեական գործի վարույթ: Փախուստի մեջ գտնվող նախկին պաշտոնյաների գույքը բռնագրավվելու է: Համապատասխան կառավարական օրինագիծն այսօր ընդունել է Գերագույն ռադան:
Մի քանի անհաջող քվեարկություններից հետո օրենքն ընդունվել է, նրա օգտին արտահայտվել է 253 պատգամավոր: Օրենքը նախատեսում է, որ կասկածյալի (ամբաստանյալի) հանդեպ, ով թաքնվում է հետաքննչական ու դատական մարմիններից՝ գտնվելով Ուկրաինայի սահմաններից դուրս, իրականացվելու է քրեական հատուկ վարույթ:
Հատուկ քրեական վարույթն առնչվելու է Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի ու մարդկության ու միջազգային աշխարհակարգի դեմ հանցանքներ գործածներին: